20 սեպտեմբերի 2011 - 14:51 AMT
Երևանի արդեն 4-րդ դպրոցում բացվել է ինտերակտիվ դասարան

Այսօր Երևանի Հ. Կարապենցի անվ. թիվ 6 դպրոցում բացվեց «Հարավկովկասյան երկաթուղու» հովանավորությամբ կահավորված նոր ինտերակտիվ համակարգչային սրահը։

«Հարավկովկասյան երկաթուղին, լինելով մեծ ընկերություն, կարևորում է նաև սոցիալական խնդիրների լուծումը։ Սա արդեն 4-րդ դպրոցն է, որին մենք աջակցում ենք։ Ընտրել ենք այս դպրոցը, քանի որ այն գտնվում է կայարանում», ասաց «ՀԿԵ» պետի տեղակալ և գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանը և նշեց, որ «ՀԿԵ»-ն կարևորում է կրթության ոլորտը։

Ինտերակտիվ համակարգչային սրահը նորոգված է և հագեցած է 15 համակարգչով, էլեկտրոնային գրատախտակով, տպիչով և կահավորված է անհրաժեշտ սեղաններով, աթոռներով, պահարանով։ «ՀԿԵ»-ն դպրոցին նվիրեց նաև մի շարք գրքեր և սկավառակներ գեղարվեստական և կրթական թեմաներով։

Ըստ Սերգեյ Հարությունյանի՝ կարևոր չէ, թե երեխաները ապագայում որտեղ կաշխատեն, կարևորը կրթության հիմքն է։ «Այն բոլոր ներդրումները, որ մենք կատարում ենք կրթության ոլորտում, ես համոզված եմ, կվերադառնան մեզ 4, 5 և 10-պատկված»,- հավելեց նա