20 սեպտեմբերի 2011 - 15:13 AMT
iTwin USB սարքը օգնում է տեղափոխել մեծ ծավալի ֆայլերը մի համակարգչից մյուսը

Կա մի ֆունկցիա, որը մինչ այժմ մեր համակարգիչները վատ են կատարում։ Այն է մի համակարգչից մյուսը մեծ ֆայլերի փոխանցումը։ Էլեկտրոնային փոստը այդքան էլ լավ լուծում չէ մեծ ծավալի ֆայլերի համար։

Նոր iTwin USB սարքը այս խնդրի լուծման համար է ստեղծված։ Սարքը ունի երկու դիմացի և երկու ետևի USB մուտք։ Երկու Դիմացի մուտքերը միանում են համակարգչին, իսկ ետևեի մուտքերը՝ իրար։ Սակայն ֆայլերի տեղափոխման համար անհրաժեշտ է, որ համակարգիչները միացված լինեն ինտերնետ կապին։ Համակարգիչները կարող են լինել կամ միայն Mac (Apple ընկերության համակարգիչներ) կամ PC (անհատական համակարգիչներ)։ Այս մասին հաղորդում է Gadget Lab-ը։

iTwin-նն առաջին անգամ համակարգչին միանալիս ավտոմատ կերպով տեղադրում է ծրագիր համակարգչում, որի միջոցով էլ կատարվում է ֆայլերի փոխանակումը։

iTwin-ն ավելին շատ ծրագիր է, քան սարքավորում։ Այն վաճառքի համար հասանելի է 100 դոլարով։