20 սեպտեմբերի 2011 - 16:02 AMT
Պերմի երկրամասի հայերը արմատական լուծում են տվել վեճին՝ դանակով ու ատրճանակով, ճիշտ է, տրավմատիկ

Հայաստանցի երիտասարդը կիրակի առավոտյան կրակոցներ է արձակել Պերմի երկրամասի Չերնուշկի քաղաքում, և մի քանի հոգու է վիրավորել դանակով, հայտնել է տարածաշրջանի ՆԳՆ մամլո ծառայությունը:

«Հայաստանցի երիտասարդները մոտեցել են չորս ավտոմեքենայով: Նրանցից մեկը դուրս եկավ ու կրակ բացեց տեղաբնակների վրա տրավմատիկ ատրճանակից, մի քանի հոգու վիրավորեց դանակով»,-, հայտնել են ՆԳՆ աշխատակիցները, հաղորդում է «Վզգլյադ» թերթը:

Հարձակման արդյունքում 4 մարդ ստացել է ծանրության տարբեր աստիճանի հրազենային և դանակով հասցված վերքեր: Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 111 հոդվածով՝ առողջությանը ծանր վնասի կանխամտածված հասցնում:

Սեպտեմբերի 17-ին Չերնուշկի քաղաքի բնակիչը վիճել է 1987թ. ծնված ՀՀ քաղաքացու հետ, որից հետո հայ երիտասարդը դիմել է իր հայրենակիցներին: Նա բերման է ենթարկվել, ճշտվում են հանցակիցները: