20 սեպտեմբերի 2011 - 16:02 AMT
Եվրահանձնաժողովը վերսկսել է Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման բանակցությունները

Եվրահանձնաժողովն իր այսօրվա նիստում որոշել է վերսկսել բանակցությունները Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման մասին: «Մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցումը կնպաստի Հայաստանի ու ԵՄ կապերի ամրապնդմանը: Բացի այդ, վիզայի հարցի լուծումը առաջնային է Արևելյան գործընկերության երկրների համար, ես գիտեմ, որ դա կարևոր է այդ երկրների քաղաքացիների համար»,-ասել է ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմսթորմը:

Ըստ Մալմսթորմի, մարդու իրավուքների պաշտպանությունը Արևելյան գործընկերության կարևորագույն ասպեկտներից է, իսկ մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցումը դրա հիմնական գործոններից մեկն է:

«Հայաստանի հետ վիզային ռեժիմի պարզեցման մասին բանակցությունների վերականգնումը առաջին քայլն է այդ ուղղությամբ»,-ասել է Շտեֆան Ֆյուլեն:

Վիզային ռեժիմի պարզեցումը ենթադրում է մուտքի արտոնագրերի, մասնավորապես, բազմակի վիզաների կամ երկարատև վիզաների ավելի դյուրին տրամադրում, պարտադիր մուտքերի նվազեցում ու դիվանագիտական անձնագրերով անձանց համար մուտքի արտոնագրի ստացման պարզեցում:

Բացի այդ, կողմերը կքննարկեն նաև ապօրինի ներգաղթյալների դիմումների ռեադմիսիայի ու քաղաքացիների արտքսման հարցերը:

Վիզային ռեժիմի պարզեցման վերաբերյալ բանակցությունները մեկնարկել էին 2009թ. մայիսին ԵՄ ու Հայաստանի միջև Արևելյան գործընկերության շրջանակներում համաձայնագրի ստորագրումից հետո: