20 սեպտեմբերի 2011 - 16:48 AMT
Վրաստանում սպասվո՞ւմ են կառավարության անդամների վերադասավորումներ

Ըստ իրազեկ աղբյուրների, էական փոփոխությունները Վրաստանի կառավարությունում տեղի կունենան շաբաթվա ընթացքում, երեքշաբթի հայտնել է Թբիլիսիում հրատարակվող «Ախալի թաոբա» թերթը:

Պարբերականը նշում է, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին արդեն առաջարկել է վարչապետի պաշտոնը կրթության ու գիտության նախարար Դմիտրի Շաշկինին, որը «շատ ակտիվ է վերջերս»:

Բացի այդ, ըստ պարբերականի, վարչապետի պաշտոնը կարող է ստանալ նաև էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Վերոնիկա Կոբալիան:

ՉԻ բացառվում նաև, որ ռազմական գերատեսչությունն ու փախստականների նախարարությունը կարող են տեղափոխվել Գորի, գյուղատնտեսության նախարարությունը՝ Կվարելի:

Ավելի վաղ, «Ալիա» թերթը հայտնել էր, որ Գիլաուրիի պորտֆելը կառաջարկվի տարածաշրջանային զարգացման պետնախարար Ռամազ Նիկոլեիշվիլուն կամ Վերոնիկա Կոբալիային, հայտնում է «Վզգլյադը»: