20 սեպտեմբերի 2011 - 17:54 AMT
Հայաստանը մասնակցում է «TopResa' 2011» զբոսաշրջային միջազգային տարեկան ցուցահանդեսին Ֆրանսիայում

Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) և հայկական մի շարք զբոսաշրջային ընկերություններ համատեղ ներկայացնում են Հայաստանը սեպտեմբերի 20-23-ը Փարիզում ընթացող «TopResa' 2011» զբոսաշրջային միջազգային տարեկան ցուցահանդեսում, որին մասնակցում են զբոսաշրջության ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից:

Ինչպես նշվում է ՀԱՄՀ մամլո ծառայության հաղորդագրության մեջ, նման մասշտաբի ցուցահանդեսներին Հայաստանի մասնակցությունը նպատակ ունի բարձրացնելու երկրի ճանաչելիությունը զբոսաշրջության միջազգային շուկաներում, նպաստելու գործարար կապերի հաստատմանը և խթանելու Հայաստան զբոսաշրջային հոսքերի աճին: