20 սեպտեմբերի 2011 - 19:02 AMT
Բակո Սահակյանը բարձր է գնահատում Ավետարանչական ընկերակցության գործունեությունը Արցախում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20–ին ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը` կազմակերպության գործադիր տնօրեն Լևոն Ֆիլյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են ընկերակցության կողմից Արցախում իրականացվող բարեգործական ծրագրերին և հետագա անելիքներին վերաբերող մի շարք հարցեր:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությանը Արցախում իրականացվող նախագծերի համար` նշելով, որ այդ աշխատանքները պահանջված են մեր երկրի սոցիալ-տնտեսական ոլորտում: