20 սեպտեմբերի 2011 - 19:13 AMT
Հայ – Ռուսական (Սլավոնական) համալսարանը տոնեց ՀՀ անկախության տարեդարձը

Սեպտեմբերի 20- ին Հայ – Ռուսական (Սլավոնական) համալսարանի Մշակույթի տանը տեղի ունեցավ տոնական համերգ` նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին ԲՈԻՀ-ի ուսանողների մասնակցությամբ: Միջոցառման կազմակերպիչն էր ՀՌՀ-ի Ուսումնա-դաստիարակչական բաժնի ղեկավար Հռիփսիմե Մարգարյանը և ԲՈՒՀ-ի ուսանողական խորհուրդը: Համերգին իր մասնակցութունն են ունեցել Վարդան Բադալյանը, «Կարին» երգի և պարի համույթը Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ, ինչպես նաև «Վերածնունդ» պարի համույթը:

ԲՈՒՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը իր ողջույնի խոսքում նշեց. «Ես կարծում եմ, որ մենք իսկապես այսօր հպարտանալու առիթ ունենք և առաջին հերթին այդ հպարտությունը մեր երիտասարդներն են, մեր նոր, անկախ սերունդն է, որը մշտապես լինելու է ազատ:»,- ավելացրեց ԲՈՒՀ-ի ռեկտորը:

Բուհում նմանատիպ միջոցառումները հաճախակի են կազմակերպվում և ուղղված են ուսանողների հայրենասիրական և մշակութային զարգացմանը: