Զորահանդեսին մասնակցող եկեղեցականաց դասի առջևից տարվելու են խաչ և Ս. Ավետարան

Զորահանդեսին մասնակցող եկեղեցականաց դասի առջևից տարվելու են խաչ և Ս. Ավետարան

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ սեպտեմբերի 21-ին կազմակերպվելիք զորահանդեսին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ առաջին անգամ կմասնակցեն ՀՀ Զինված ուժերում հոգևոր սպասավորություն իրականացնող եկեղեցականները:

Էջմիածնից հայտնում են, որ Հոբելյանական շքերթին բանակի հոգևորականների դասը քայլելու է Զինված Ուժերի հոգևոր առաջնորդության նոր ասեղնագործ դրոշի ներքո, որի օրհնության կարգն Ամենայն Հայոց Հայրապետի կողմից կատարվեց սեպտեմբերի 16-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում: Նռնաքարերով ու մարգարիտներով զարդարված խաչով պսակված դրոշի մի երեսին խաչի ասեղնագործ պատկերն է` «ՀՀ, ԶՈՒ հոգևոր առաջնորդություն» գրությամբ, մյուս երեսին` Զինված ուժերի զինանշանը` «Օրհնյալ է մեր ուղին, զի Աստված ընդ մեզ է» գրությամբ: Եկեղեցականաց դասի առջևից տարվելու են նաև խաչ և Ս. Ավետարան:

ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը ստեղծվել է 1997թ. համատեղ նախաձեռնությամբ երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի: Նույն թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ Պաշտպանության նախարարության միջև ստորագրվեց փոխհամաձայնության հուշագիր, որով հստակեցվեց բանակի հոգևոր սպասավորների գործունեության ոլորտը, առաջնորդության կառուցվածքը և նպատակները: Ներկայումս ավելի քան 40 հոգևորականներ` կուսակրոն և ամուսնացյալ քահանաներ, սարկավագներ, հոգևոր ծառայություն են բերում ՀՀ Զինված ուժերում` առաջնորդությամբ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---