Ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանն արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանին

Ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանն արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ գիտության և կրթության բնագավառներում ունեցած ակնառու նվաճումների համար ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

ՀՀ նախագահն այսօր այցելել է ականավոր գիտնականին և հանձնել պետական պարգևը, շնորհակալություն հայտնել գիտության բնագավառում նրա մեծ վաստակի համար և նշել, որ առանձնակի հաճույքով է պարգևը հանձնում հատկապես ՀՀ անկախության 20-ամյակի նախօրեին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---