Հարութ Սասունյան. Հայերն այսուհետ երբեք չեն ապրի ադրբեջանցիների իշխանության տակ

Հարութ Սասունյան. Հայերն այսուհետ երբեք չեն ապրի ադրբեջանցիների իշխանության տակ

PanARMENIAN.Net - Սասունյանը հատվածներ է հրապարակել է Նախիջևանում տիրող իրավիճակի և հայերի հանդեպ ադրբեջանցիների վերաբերմունքի մասին շոտլանդացի գիտնական Սթիվեն Շիմի նախկինում անհայտ զեկույցից:

Ըստ Սասունյանի, հետազոտող պատմաբանի զեկույցը Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման վառ ապացույցն է և հաստատում է, որ հայերը երբեք չեն ապրի ադրբեջանցիների կառավարման տակ:

«Շիմն իր զեկույցում մանրամասն նկարագրում է հայկական եկեղեցիների գտնվելու վայրերը, որոնց տեղում այժմ մեջիթներ են կանգնեցված, նկարագրում է իրավապահ մարմինների հետ ունեցած բազմաթիվ խնդիրները կապված Նախիջևանի ինքնավարության տարածքով տեղաշարժվելու հետ»,-ասել է Սասունյանը:

Ամփոփելով՝ Սասունյանը զուգահեռներ է անցկացնում Նախիջևանի ու Արցախի միջև՝ ընդգծելով, որ եթե ադրբեջանցիներն այդքան վատ էին վերաբերվում օտարերկրացու հետ, կարելի է ենթադրել թե նրանք ինչպես են վերաբերվել Արցախի հայերին: Շոտլանդացի պատմաբանի զեկույցը հրապարակվել է 2006թ., սակայն, մեծ կրճատումներով և մեծ տարածում չի ստացել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---