Արամ Մանուկյան. «Անկախությունը մեծագույն արժեք է ու երկար սպասված իրողություն»

Արամ Մանուկյան. «Անկախությունը մեծագույն արժեք է ու երկար սպասված իրողություն»

PanARMENIAN.Net - «Անկախությունը մեծագույն արժեք է ու երկար սպասված իրողություն»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայոց համազգային շարժման նախագահ Արամ Մանուկյանը: Նա շնորհավորել է Հայաստանի բոլոր քաղաքացիներին Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ այս մեծագույն արժեքն իրողություն դարձավ համառ ու տևական պայքարի արդյունքում: Անկախ Հայաստանի ձեռքբերումների թվում Մանուկյանը նշել է Արցախի համար մղած ազատագրական պայքարը, ժողովրդավարական ինստիտուտների ստեղծումը, նրա ինտեգրումը միջազգային հանրությանն ու միջազգային իրավունքի սուբյեկտ դառնալը: Ըստ նրա, այդ ձեռքբերումների գրավականն այն էր, որ ժողովուրդն այն տարիներին «միասնական էր, լի լավատեսությամբ ու հումանիզմով»:

«Ցավոք, իշխանափոխության արդյունքում իշխանության եկան մարդիկ, որոնք անկախության կողմնակիցներ չեն և ցուցադրում են ռուսական զորքերն այսօրվա շքերթում»,-հավելել է Մանուկյանը: Նա ասել է, որ անկախ Հայաստանի ամենալուրջ բացթողումն այն է, որ նրա քաղաքացին իրեն օտարված է զգում հայրենի երկրում և բռնում է արտագաղթի ճամփան: «Եթե այսպես շարունակվի, մենք նույնիսկ կկորցնենք անկախության մասին խոսելու հնարավորությունը»,-ասել է Մանուկյանը: Ընդ որում, նա հավելել է, որ լավատեսորեն է տրամադրված, քանի որ դեռ «ողջ է անկախության հասած սերունդը և կա նոր սերունդ, որը «առավել ժամանակակից է, առավել ինտեգրվող ու շփվող միջազգային հանրության հետ»: «Ես լավատես եմ: Անկախությունը կամրապնդվի և այն ուժերը, որոնք նրան խոչընդոտում են, ապագայում արդեն չեն լինի Հայաստանում»,-ասել է Մանուկյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---