Հայկ Մարտիրոսյանը շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկանների չեմպիոն է դարձել

PanARMENIAN.Net - Բուլղարական Ալբենա քաղաքում ավարտվել է շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:

Եվրոպայի մինչև 12 տարեկանների չեմպիոն է դարձել Հայկ Մարտիրոսյանը: 9 տուրերում հայ շախմատիստը 7,5 միավոր է հավաքել, 2-րդ տեղում 7 միավորով հայտնվել է Նիկիտա Մորոզովը (Մոլդովա), իսկ 3-րդ տեղը դարձյալ 7 միավորով զբաղեցրել է Սեմյոն Խանինը (Ռուսաստան):

Հովհաննես Գաբուզյանը, որը Հայաստանի հավաքականի կազմում շախմատի պատանեկան Օլիմպիադայի չեմպիոն է դարձել, մինչև 16 տարեկանների տարիքային խմբում 2-րդ տեղն է զբաղեցրել: Հայ շախմատիստը 7 միավոր է վաստակել, 7,5 միավորով հաղթող է դարձել Ալեքսանդր Բորտնիկը (Ուկրաինա): Մինչև 18 տարեկան աղջիկներից Մարիա Գևորգյանը 7 միավորով զբաղեցրել է 3-րդ տեղը: Հաղթող է ճանաչվել Դիանա Բաչիուն (Մոլդովա):

Արամ Հակոբյանը (մինչև 10տ.) 6,5 միավորով զբաղեցրել է 11-րդ տեղը, Մանուել Պետրոսյանը (մինչև 14տ.) 6,5 միավորով իր ելույթներն ավարտել է 8-րդ տեղում: Վանիկ Վարդանյանն ու Սամվել Տեր-Աահակյանը (մինչև 18տ.) 6,5 և 6 միավորով զբաղեցրել են համապատասխանաբար 9-րդ և 10-րդ տեղերը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---