HTC-ի ներկայացրել է նոր Android սմարթֆոն Rhyme Charm-ը

HTC-ի ներկայացրել է նոր Android սմարթֆոն Rhyme Charm-ը

PanARMENIAN.Net - HTC-ին ներկայացրել է նոր Android սմարթֆոն Rhyme Charm-ը։ Այն ունի 3,7 դյույմ էկրան, 1Ghz պրոցեսոր, 5 մեգապիքսել տեսախցիկ։ Ունի նաև դիմացի տեսախցիկ։ Այս սմարթֆոնը հագեցած է աքսեսուարների փաթեթով, դրանք են՝ ականջակալներ, Bluetooth, լուսարձակող բրելոկ։ Այս մասին հայտնում է i4u.com-ը։

Լուսարձակող բրելոկը լուսարձակում է զանգեր կամ SMS հաղորդագրություն ստանալիս։ Բրելոկի առկայության իմաստն այն է, երբ հեռախոսը պատյանի մեջ է, բրելոկը պատյանից դուրս է մնում և զանգերի դեպքում լույս է արձակում։ HTC Rhyme-ը հասանելի կլինի ԱՄՆ-ում մոտակա օրերին, իսկ Եվրոպա կժամանի հոկտեմբերին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---