Էմիգրացիոն հոսքերը Հայաստանից անկախության դիմաց վճարն են, գտնում է հայ փորձագետը

Էմիգրացիոն հոսքերը Հայաստանից անկախության դիմաց վճարն են, գտնում է հայ փորձագետը

PanARMENIAN.Net - Անկախ Հայաստանի ամենագլխավոր ձեռքբերումը սեփական պետականությունն է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքով, անկախ Հայաստանի կարևորագույն ձեռքբերումներից մեկն է նաև անկախ Ղարաբաղը, ինչպես նաև Հայաստանի ԶՈՒև ԼՂՀ Պաշտպանության բանակը կազմող հայկական բանակի ձևավորումը:

Անկախ երկրի բացթողումների թվում հայ փորձագետ նշել է էմիգրացիոն հոսքերը, սոցիալ-տնտեսական բարեկեցության անկումը: Սերգեյ Մինասյանի խոսքով, դա անկախության դիմաց վճարն է: «ՀՀ անկախության ձեռքբերման առաջին իսկ օրերից եղել են բաներ, որոնք անհնար կլիներ փոխել»,- ասել է նա: Անդրադառնալով ՀՀ երեք նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գործունեությանը` հայ փորձագետը նշել է, որ նրանք բոլորն էլ բավական ադեկվատ են արձագանքել առկա իրականությանը: «Բոլոր երեք նախագահներն էլ ադեկվատ են եղել իրենց նախագահության օրոք»,- նշել է նա:

«ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ հայ ժողովրդին մաղթում եմ համբերություն, քանի որ մեր երկրում առկա խնդիրները լուծելու համար ժամանակ է հարկավոր»,- ասել է նա:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---