«Կինոշոկ 2011». Հայաստանը չարժանացավ որևէ մրցանակի

«Կինոշոկ 2011». Հայաստանը չարժանացավ որևէ մրցանակի

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-20-ը Ռուսաստանի Անապա քաղաքում կայացած «Կինոշոկ 2011» ԱՊՀ և Մերձբալթյան երկրների 20-րդ կինոփառատոնում Հայաստանը չստացավ որևէ մրցանակ: Ինչպես նշված է փառատոնի պաշտոնական կայքում, փառատոնի գրան պրին ստացել է Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լոբանը իր «Շապիտո-շոու» ֆիլմով:

Կինոփառատոնի մրցութային ծրագրում մասնակցում էին Հարություն Շատյանի «Բեռնելով կյանքս», Արշալույս Հարությունյանի «Թափառում», Էդուարդ Թադևոսյանի «Քարեր»և Հրաչ Քեշիշյանի «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերը: Բացի դրանից, կինոփառատոնի շրջանակներում կայացել էր «Ուշադրության կենտրոնում Հայաստանն է» ծրագիրը, որտեղ ընդգրկված էին Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը», Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը», Արման Երիցյանի «Վերջին լարախաղացը», Մարիամ Օհանյանի «Կնոջ երեք գույնը», Տիգրան Խզմալյանի «Դեպի Արարատ» ֆիլմերը և Արման Մանարյանի «Սասունցի Դավիթ» լիամետրաժ մուլտֆիլմը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---