Հայաստանի նախագահը կմեկնի ԱՄՆ` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 66-րդ նստաշրջանին

Հայաստանի նախագահը կմեկնի ԱՄՆ` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 66-րդ նստաշրջանին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 22-ին կմեկնի ԱՄՆ` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 66-րդ նստաշրջանի բարձրաստիճան քննարկումներին, որտեղ նախատեսվում է ՀՀ նախագահի ելույթը: Այցի ընթացքում Հանրապետության ղեկավարը հանդիպում կունենա նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ, հաղորդում է նախագահի մամլո գրասենյակը:

Նյու Յորքում և այնուհետև Լոս Անջելեսում Սերժ Սարգսյանը կմասնակցի Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Լոս Անջելեսում Հանրապետության նախագահը կմասնակցի Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության նոր շենքի բացմանը:

Սեպտեմբերի 27-ին ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա, որտեղ հանդիպումներ կունենա երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ: Այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարը Փարիզի «Օլիմպիա» դահլիճում ներկա կգտնվի Շառլ Ազնավուրի՝ ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված համերգին:

Ֆրանսիայից Սերժ Սարգսյանը կմեկնի Լեհաստան` մասնակցելու Եվրամիության «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---