22 սեպտեմբերի 2011 - 09:20 AMT
Թուրքական և ադրբեջանական խոսնակները քննարկել են ղարաբաղյան գործընթացում Բաքվի «կառուցողական» ջան քերը

Սեպտեմբերի 21-ին Անկարայում կայացել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Օկտայ Ասադովի և Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Ջամիլ Չիչեքի հանդիպումը: Կողմերը քննարկել են երկու երկրների միջև սերտ կապերը, դրանց զարգացման անհրաժեշտությունը, «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում Թուրքիայի կողմից աջակցությունն Ադրբեջանին և Ադրբեջանի կառուցողական ջանքերն այդ խնդրի լուծման ուղղությամբ», հաղորդում է Trend-ը:

Չիչեքի խոսքով, Թուրքիան «մշտապես սատարելու է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում»:

Թուրքիա կատարած այցի ընթացքում Օկտայ Ասադովի գլխավորած պատվիրակությունն այցելել է Աթաթուրքի դամբարան և ծանոթացել Անկախության համար պատերազմի թանգարանին: