Օլիմպիական խաղերի ջահակիրներից մեկը կարող է մարդանման ռոբոտ լինել

Օլիմպիական խաղերի ջահակիրներից մեկը կարող է մարդանման ռոբոտ լինել

PanARMENIAN.Net - Օլիմիպիական կրակն Օլիմպիական խաղերի կարևորագույն խորհրդանիշներից մեկն է։ Այն խորհրդանշում է հունական կայծակների աստված Զևսից Պրոմեթեյ աստծո կողմից գողացված կրակը։ 8000 ջահակիրներ Օլիմպիական կրակը Հունաստանից բերելու են Մեծ Բրիտանիա 2012-ի մայիսի 18-ին, իսկ հուլիսի 27-ին այն կհասնի Օլիմպիական Էստաֆետա` ազդարարելով Օլիմպիական խաղերի բացումը։

Գիտնական Ջեյմս Լոն մարդանման iCub ռոբոտին առաջադրել է որպես ջահակիր։ Այս մասին հաղորդում է Geek.com-ը։ Համակարգչային գիտությունների հիմնադիր Ալան Թյուրինգի 100-ամյակը համընկնում է Օլիմպիական խաղերի հետ։ Գիտնական Ջեյմս Լոյի կարծիքով ռոբոտի ջահակիր լինելը հիանալի հարգանքի տուրք կծառայի Ալան Թյուրինգի 100-ամյակի համար, ինչպես նաև դա տեսնելով` կոգևորվեն ապագա գիտնականներն ու ինժեներները։

Սակայն iCub ռոբոտն ամբողջությամբ չի համապատասխանում այն բոլոր պահանջներին, որոնք պետք է ունենա ջահակիրը։ Օրինակ, պետք է լինի առնվազն 12 տարեկան և պետք է քաղաքացի լինի` ունենալով գրանցված հասցե Մեծ Բրիտանիայում։

Կրակը կրելու յուրաքանչյուր փուլը 321 մետր է, այնպես որ պետք է համոզված լինել, որ ռոբոտը կկարողանա քայլել կամ վազել այդ տարածությունը։

Իսկ հենց ինքը ջահն ունի 8000 շրջանակներ, որոնք խորհրդանշում են 8000 ջահակիրներին։ Դրսից և ներսից ջահն ալյումինապատ է։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---