Եվրոպական դատարանը կքննի Ռուսաստանի դեմ Վրաստանի հայցը

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Գերագույն ատյանը սեպտեմբերի 22-ին կքննի Ռուսաստանի դեմ Վրաստանի հայցը, որը ներկայացվել էր 2008թ. օգոստոսի 12-ին և Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի վրացական շրջանների քաղաքացիական բնակչության կյանքի և ունեցվածքի հանդեպ ռուսական զորքերի ոտնձգությունների մասին է հայտնում:

Ինչպես հաղորդում է Եվրոպական դատարանի կայքը, բողոքում խոսվում է Մարդու իրավունքների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հ. (ապրելու իրավունք), 3-րդ հ. (տանջանքների և նվաստացուցիչ վերաբերմունքի արգելում), 5-րդ հ. (ազատության իրավունք), 8-րդ հ. (հարգանք անձնական և ընտանեկան կյանքի հանդեպ), 13-րդ հ. (որակյալ իրավաբանական օգնություն), ինչպես նաև թիվ 1 և 2 արձանագրություններին (տեղաշարժման ազատություն) առընթեր 1-ին հ. (ունեցվածքի պաշտպանություն) խախտումների մասին:

Բողոքը ստանալու հաջորդ օրը դատարանի նախագահը երկու կողմերին կոչ է արել պահպանել Կոնվենցիան: Ռուսական կողմը պնդում է, որ բողոքն անհիմն է, և որ դրանում նշված փաստերն ապացուցված չեն:

2008թ. օգոստոսի 8-ին հակամարտությանը Հարավային Օսեթիայի կողմից պաշտոնապես միացավ Ռուսաստանը` վրացական կողմին խաղաղության պարտադրման գործողության շրջանակներում: Օգոստոսի 12-ին Ռուսաստանը պաշտոնապես հայտարարեց գործողության հաջող ավարտի մասին, օգոստոսի 13-ին Աբխազիան պաշտոնապես հայտարարեց վրացական զորքերը Քոդորի կիրճից դուրս մղելու մասին, որից հետո ակտիվ գործողությունները կասեցվեցին:

2008թ. օգոստոսի 14-16 հակամարտության մեջ ներքաշված պետությունների ղեկավարները ստորագրեցին հակամարտության կարգավորման պլանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---