22 սեպտեմբերի 2011 - 12:10 AMT
iPhone 5-ի թողարկման օրը գրեթե հայտնի է

Apple-ի սմարթֆոնների հաջորդ սերունդը՝ iPhone 5-ը, հնարավոր է ներկայացվի հոկտեմբերի 4-ին։ Այս մասին հայտնում է AllThingsd-ն՝ հղելով իր գաղտնի աղբյուրներին։ Աղբյուրները նաև նշում են, որ Apple-ը պլանավորում է նաև iPhone 5-ը վաճառքի հանել այն ներկայացնելուց մի քանի շաբաթ հետո։

Ճիշտ է, iPhone 5-ի ներկայացման միջոցառումն ամենասպասված իրադարձություններից է, սակայն այդ օրը առավել կարևոր է Apple-ի համար նախկին բոլոր նման միջոցառումներից։ Սա պայմանավորված է այն փաստով, որ Apple-ի արտադրանքն առաջին անգամ ներկայացնում է նորընտիր նախագահ Թիմ Քուքը։

Որպես Սթիվ Ջոբսի աջ ձեռք և ընտրված հաջորդող՝ ակնկալվում է, որ Թիմ Քուքը կլինի գլխավոր ներկայացնողը այդ մեծ Apple-յան միջոցառման ժամանակ։ Հետաքրքիր կլինի նաև, եթե միջոցառմանը ներկա լինի նախկին նախագահ և հիմնադիր Սթիվ Ջոբսը։