Ամերիկացի օրենսդիրները նշել են Հայաստանի անկախության 20-ամյակը

Ամերիկացի օրենսդիրները նշել են Հայաստանի անկախության 20-ամյակը

PanARMENIAN.Net - Գլենդեյլում` Verdugo Park-ում, տեղի են ունեցել տոնական միջոցառումներ` ի պատիվ Հայաստանի 20-ամյա անկախության, գրում են ամերիկյան ԶԼՄ-ները:

Տոնակատարություններին հայ համայնքի ներկայացուցիչներից բացի մասնակցել են նաև տեղական կառավարման ներկայացուցիչներ, կոնգրեսական Ադամ Շիֆը, ինչպես նաև Էնթոնի Պորտանտինոն, Գլենդեյլի քաղաքապետ Լաուրա Ֆրիդմանը, խորհրդի անդամներ Ֆրանք Կինտերոն և Արա Նաջարյանը:

Տոնական համերգին մասնակցել են հայ երգիչներ և պարողներ, երաժշտական համույթներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---