«Ռուսալ»-ն արտադրական համակարգի գծով անցկացրեց ուսումնավարժանք «Արմենալ» գործարանի հիմքի վրա

PanARMENIAN.Net - Երևանի փայլաթիթեղագլանման «Արմենալ» գործարանի հիմքի վրա ավարտվեց «Ռուսալ»-ի արտադրական համակարգի ուսումնավարժանքը, որին մասնակցեցին ընկերության փաթեթավորման դիվիզիոնի հիմնական գործարանների ներկայացուցիչները: Միջոցառման ընթացքում կատարված արտադրության կատարելագործման գծով առաջարկների իրականացման ակնկալելի արդյունքը կկազմի շուրջ 300 հազար ԱՄՆ դոլար:

Ուսումնավարժանքի մասնակիցներն աշխատում էին 3 խմբերով: Առաջին խումբը, որի մեջ մտնում էին արտադրության գծով տնօրենները, վճռում էր փայլաթիթեղագլանման հաստոնների վրա կատարվող գործողությունների օպտիմալացման հարցը: Նրանց առաջարկությունների ներդրումը թույլ կտա բարձրացնել սարքավորումների արդյունավետությունը 8-10%: Մեխանիկական և էներգետիկ ծառայությունների մասնագետների խմբի աշխատանքի հիմնական արդյունքը սարքավորումների պլանային վերանորոգման անցկացման ժամկետի կրճատումն էր 25%: Երրորդ խումբը, որ կազմված էր տեխնոլոգներից, որոշում էր արտադրանքի որակի բարձրացման, ինչպես նաև քսա-սառեցնող հեղուկի զտման և փայլաթիթեղի թրծման ծախսերի իջեցման հարցերը:

«Ռուսալ» ընկերության արտադրության զարգացման գծով տնօրեն Դմիտրի Բոնդարենկոյի խոսքով. «Փաթեթավորման դիվիզիոնում հաջող է ընթանում արտադրության, տեխնոլոգիայի և վերանորոգման գծով մասնագետների միասնական համալիր աշխատանքը: Փայլաթիթեղագլանման գործարաններում սարքավորումները համանման են, դրա համար էլ խնդիրները նույնական են: Երբ հավաքվում են համախոհները, գերազանց արդյունք է ստացվում: Մենք խնդիր ենք դնում հասնել լավագույն արդյունքների, որովհետև մեր սարքավորումները թույլ են տալիս արտադրել միջազգային չափանիշներին համապատասխան արտադրանք: «Ռուսալ»-ն առաջատար է փայլաթիթեղի արտադրության ոլորտում, և քանի որ մենք խոշորագույնն ենք, ապա պետք է լինենք լավագույնը»:

«Արմենալ»-ում «Ռուսալ»-ի արտադրական համակարգի զարգացման գծով նպատակասլաց աշխատանքները սկսվել են մեկ տարի առաջ: Դմիտրի Բոնդարենկոյի գնահատմամբ, այս ընթացքում աշխատողների 20% դարձավ արտադրության կատարելագործման ակտիվ մասնակից: Գործարանի առջև խնդիր դրվեց արտադրահամակարգի զարգացմանը աշխատակազմի մասնակցության աստիճանը հասցնել 80-90%: Դրան կնպաստի արտադրության հիմքը կազմող տեխնիկական փաստաթղթերի հայերեն թարգմանությունը:

Երևանում գտնվելու ընթացքում Դ.Բոնդարենկոն Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում անցկացրեց «Ռուսալ»-ի արտադրահամակարգի ներկայացումը, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց հանրապետության առաջատար տեխնիկական բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների շրջանում, հաղորդում է «Արմենալ»-ի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---