Հաջորդ ուսումնական տարում ցանկացողները կստանան «գեղեցկության արվեստի» միջին մասնագիտական կրթություն

Հաջորդ ուսումնական տարում ցանկացողները կստանան «գեղեցկության արվեստի» միջին մասնագիտական կրթություն

PanARMENIAN.Net - Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջում հաջորդ ուսումնական տարում կսկսեն դասավանդել նոր՝ «գեղեցկության արվեստ» մասնագիտությունը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քոլեջի տնօրեն Արթուր Վարդանյանը՝ նշելով, որ տարեկան մոտ 20 ուսանող հնարավորություն կունենա սովորել մատնահարդարում, դիմահարդարում, վարսահարդարում և այլն։

«Նոր մասնագիտություն ուսուցանում սկսելը այդքան էլ հեշտ չէ։ Անհրաժեշտ է երկարատև քննարկում, այնուհետև լիցենզավորում, ուսումնական ծրագրերի ու պլանների նախապատրաստում»,- ասաց Արթուր Վարդանյանը։

Նա նշեց, որ Հայաստանում տարեց տարի աճում է սպասարկման ոլորտի մասնագետների պահանջը. «Մեզ զանգում են հյուրանոցներից, ռեստորաններից։ Մեծ է մատուցողների պահանջը, թեև մենք մատուցողներ չենք պատրաստում։ Վերջերս անգամ Վրաստանից էին զանգել՝ հյուրանոցային գործի մասնագետ էին ուզում ռուսերենի և անգլերենի իմացությամբ»։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---