22 սեպտեմբերի 2011 - 13:52 AMT
«Զվարթնոց» օդանավակայանի մերձակա բնակելի շենքերի տեղում լինելու է ազատ տնտեսական գոտի

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 22-ի նիստում փոփոխություններ է կատարել առավել վաղ ընդունած որոշման մեջ, որի համաձայն «Զվարթնոց» օդանավակայանին հանձնվելու է 0,77 հա հողատարածք նախկին 0,47 –ի փոխարեն անհատույց օգտարգործման համար:

Դրա հետ կապված` վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այդ կառավարական որոշմամբ սկսվում է նոր ծրագիր, որի համաձայն «Զվարթնոց» օդանավակայանին կից բնակելի շենքերի տեղում լինելու է ազատ տնտեսական գոտի: «Դրա համար անհրաժեշտ է տեղափոխել երկու բնակելի շենք: Կոնցեսիոներին մենք տրամադրում ենք նոր տարածք, որտեղ կառուցվելու են շենքեր բնակիչներին նոր բնակարաններ տեղափոխելու համար»,- ասել է նա: