22 սեպտեմբերի 2011 - 14:16 AMT
Քաջարան-Կապան ճանապարհին մեքենան գլորվել է ձորը

Սեպտեմբերի 21-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Քաջարան-Կապան ճանապարհի 7-րդ կմ-ին «ՎԱԶ-21130» մակնիշի ավտոմեքենա է գլորվել ձորը: Ոստիկանությունից հայտնում են, որ վարորդը` 33-ամյա Արա Մկրտչյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: