22 սեպտեմբերի 2011 - 14:24 AMT
Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը 0:5 հաշվով զիջել է Դանիային

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը 2013-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում ջախջախիչ պարտություն է կրել: Սեպտեմբերի 21-ին Երևանում «Միկա» մարզադաշտում Հայաստանի հավաքականի մրցակիցը Դանիան էր: Հյուրերը հաշիվը բացեցին արդեն 4-րդ րոպեին: Հետո հայերի դարպասը գրավեցին ևս չորս անգամ և հաղթեցին 5:0 հաշվով:

Սեպտեմբերի 17-ին Հայաստանի հավաքականը զիջել էր Պորտուգալիային 0:8 հաշվով:

Հայ ֆուտբոլիստները հաջորդ խաղն անցկացնելու են հոկտեմբերի 26-ին Ավստրիայի հավաքականի դեմ: