22 սեպտեմբերի 2011 - 15:01 AMT
Սյուզի Կենտիկյանը հոկտեմբերի 21-ին կմենամարտի Տիրապորա Պանիմիտի հետ

Մինչև 50,8 կգ քաշային կարգում WIBF, WBO և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը (28-0, 16 KOs) հոկտեմբերի 21-ին կպաշտպանի իր տիտղոսը Տիրապորա Պանիմիտի դեմ (Թայլանդ, 14-3, 5 KOs) մենամարտում:

Ինչպես հաղորդում է fightnews.com-ը, հայ բռնցքամարտիկը խոստովանել է, որ երկրպագուները կրկին կտեսնեն ակտիվ մենամարտ նրա մասնակցությամբ. «Ոմանք թերագնահատում են կանանց բռնցքամարտը, բայց ես ցանկանում եմ նպաստել դրա զարգացմանը և այն, որ կանայք մասնակցելու են Լոնդոնի օլիմպիական խաղերին, հաստատում է այն, որ դա գտնվում է ուշադրության կենտրոնում»:

Կենտիկյան-Պանիմիտ մենամարտը տեղի կունենա Ֆրանկֆուրտում` «Brandenburg-Halle»-ում: