22 սեպտեմբերի 2011 - 16:44 AMT
Սեպտեմբերի 22-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 373.94 դրամ

Սեպտեմբերի 22-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում իրագործվել է 300 հազար դոլարի առքուվաճառք 1 դոլարի դիմաց 372.75 դրամ փոխարժեքով: Փակման գինը կազմել է 372.25 դրամ:Միաժամանակ սեպտեմբերի 22-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 373,94 դրամ` սեպտեմբերի 21-ի դրությամբ կրճատվելով 0,53 կետով: Միևնույն ժամանակ, 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 505,53 դրամ` կրճատվելով 6,30 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը կրճատվել է 0,21 դրամով` կազմելով 11,71 դրամ: Այդ մասին հաղորդում է Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: