Արմեն Ռուստամյան. Ընտրությունների մեծամասնական համակարգը հարկավոր է իշխանություններին վերարտադրման համար

Արմեն Ռուստամյան. Ընտրությունների մեծամասնական համակարգը հարկավոր է իշխանություններին վերարտադրման համար

PanARMENIAN.Net - Իշխանությունները քաղաքական կամք չունեն երկրում արդար ու ազնիվ ընտրություններ անցկացնելու համար և մեծամասնական համակարգը հարկավոր է իշխանություններին վերարտադրման համար: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ընտրական համակարգի խնդիրների քննարկման ժամանակ: Իսկ մենք կպայքարենք այդ մեխանիզմների դեմ»,-հավելել է նա: Նա կոչ է արել ուշադորություն դարձնել, որ դեռևս ոչ մի ընդդիմադիր կամ անկախ պատգամավոր, որը հետագայում ընդդիմադիր կեցվածք է ընդունել, չի հաղթել մեծամասնական կարգով: Ըստ նրա, նման ընտրություններում որոշիչը փողն է: Նա հեգնանքով առաջարկել է ուղղակի աճուրդ կազմակերպել այդ մանդատների համար, իսկ միջոցներն ուղղել այդ ընտրատարածքների խնդիրների լուծմանը: Նա նշել է նաև, որ հաճախ եվրոպացիները չեն հասկանում, թե ինչու են հայ պատգամավորները բողոքում մեծամասնական համակարգից, քանի որ ժողովրդավարական երկրում միևնույն է, թե որ կարգով է ընտրվում պատգամավորը:

Ըստ Ռուստամյանի, Հայաստանի գլխավոր խնդիրն այն է, որ մարդիկ չեն հավատում, որ հնարավոր է ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնել երկրում: Իր հերթին «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը նշել է, որ միակ արդար ու ազատ ընտրությունները Հայաստանում անցել են 1990թ. խորհրդային ընտրական համակարգի պայմաններում: Նա ընդգծել է, որ լիովին համամասնական համակարգը անհրաժեշտ է Հայաստանին «օդի ու ջրի նման»:

Այժմ ԱԺ 131 պատգամավորից 90 ընտրվում է համամասնական ու 41-ը՝ մեծամասնական համակարգով:

Քննարկումը կազմակերպել էր Քաղաքական ու միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը ԱՄՆ NDI ինստիտուտի աջակցությամբ:

4  22.09.11 - Ընտրական համակարգին նվիրված ասուլիս
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---