22 սեպտեմբերի 2011 - 18:09 AMT
Anonymous. Սեպտեմբերի 24-ը վրեժի օր է հայտարարված

Հաքերային Anonymous խումբն վաղ առավոտյան տարածել է հաղորդագրույուն, որի մեջ նշում է, որ ինքը խումբը և մի քանի այլ կիբերխմբեր կազմակերպելու են բողոքի ակցիաներ ԱՄՆ-ում։ Այս մասին գրում է TechCrunch-ը։

Anonymous-ը հայտարարել է ազգային «Վրեժի օր», որը տեղի է ունենալու ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում սեպտեմբերի 24-ի կեսօրին։ Խումբը առաջարկել է հետևել Twitter-ում @PLF2012 էջին՝ իմանալու համար այդ օրվա հետ կապված նորությունները։ Ահա մի հատված Anonymous-ի տարածած հաղորդագրությունից, որը կարդալիս պարզ է դառնում նաև, որ այդ օրը խումբը մի շարք հաքերային հարձակումներ է պլանավորել։ «Բացի բողոքի ակցիաներից Anonymous-ը և այլ կիբերխմբեր կատարելու են կիբերհարձակումներ մի շարք կառույցների կայքերի դեմ՝ ներառյալ կոռումպացված բանկային հաստատություններ, Նյու Յորքի ոստիկանության բաժանմունքը և այլն»,-ասվում է Anonymous-ի հաղորդագրության մեջ։