22 սեպտեմբերի 2011 - 18:16 AMT
«Ֆեներբախչեի» խաղին տրիբունաներից հետևում էին միայն կանայք և երեխաները

Թուրքիայի ֆուտբոլի առաջնության հանդիպումը «Ֆեներբախչեի» և «Մինիսասպորի» միջև (1:1) այցելեցին 41 հազ. հանդիսատեսներ, որոնց թվում տրիբունաներում ներկա էին միայն կանայք և մինչև 12 տարեկան երեխաներ:

Թուրքիայի ֆուտբոլային ասոցիացիան խուլիգանության դեմ պայքարի յուրօրինակ միջոց է գտել` արգելելով տղամարդկանց հայտնվել «Ֆեներբախչեի» արենայի տրիբունաներում:

Հուլիսի 22-ին Դոնեցկի «Շախտյորի» հետ ընկերական հանդիպումը ստիպված եղան ընդհատել դաշտ դուրս եկած թուրք երկրպագուների պատճառով. «Ֆեներբախչեն» սկզբնապես պատժվել էր երկու հանդիպում առանց հանդիսատեսի անցկացնելով, սակայն հետո ասոցիացիան փոխեց իր որոշումը` կարգադրելով ներս թողնել կանանց և փոքր երեխաներին: Ընդ որում, հանդիպման տոմսերը տարածվել էին անվճար, հաղորդում է newsru.com-ը:

Ականատեսները պնդում են, որ մարզադաշտում շատ ընկերական մթնոլորտ էր տիրում: Խաղի մեկնարկից առաջ ֆուտբոլիստները ծաղիկներ էին նետում տրիբունաներ, իսկ հանդիսատեսներն իրենց հերթին հյուրընկալված թիմին ողջունում էին ծափահարություններով` նման դեպքերում սովորաբար ընդունված սուլոցների փոխարեն: «Ֆեներբախչեի» ավագ Ալեքս դը Սոուզան խոստովանել է, որ այդ հանդիպումն ընդմիշտ կհիշի. ամեն օր տրիբունաներում այդքան կանանց և երեխաներ չես տեսնի: