22 սեպտեմբերի 2011 - 18:56 AMT
Ֆրանսիական դատարանը տուգանել է մահմեդական կանանց նիկաբ կրելու համար

Ֆրանսիայում երկու մահմեդական կանայք պատասխանատվության են ենթարկվել նիկաբ կրելու արգելքի մասին օրենքը խախտելու համար և տուգանվել 200 դոլարի չափով: Ինչպես հաղորդում է BBC ռուսական ծառայությունը, Հինդ Ահմասն ու Քենզա Դրիդերը Ֆրանսիայի առաջին քաղաքացիներն են, որոնք իրենց մաշկի վրա զգացին վերջերս ընդունված օրենքի ուժը: Նրանք հայտնել են, որ ֆրանսիական դատարանի վճիռը բողոքարկելու են բոլոր ատյաններում` ընդհուպ մինչև Ստրասբուրգում Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:

Հարկ է նշել, որ նիկաբ կրելու արգելքի մասին օրենքի ընդունումը մեծ վեճեր էր առաջացրել Ֆրանսիայում: Մի քանի եվրոպական երկրներ արդեն ընդունել են կամ պատրաստվում են ներմուծել նմանատիպ օրենք: