Մադրիդի Թագավորական կոնսերվատորիայում անցել է Հայկական դասական երա-շտության համերգ

Մադրիդի Թագավորական կոնսերվատորիայում անցել է Հայկական դասական երա-շտության համերգ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Մադրիդի Թագավորական Կոնսերվատորիայի համերգային դահլիճում Իսպանիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվեց Հայկական դասական երաժշտության համերգ` նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 20-ամյակին: Համերգից առաջ հյուրերին ողջույնի խոսք հղեց Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը:

Միջոցառմանը մասնակցեցին Իսպանիայի Թագավորության օրենսդիր եւ գործադիր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ, տեղական իշխանությունները ներկայացնող պաշտոնյաներ, տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, երկրում հավատարմագրված դեսպաններ, իսպանացի դիվանագետներ, հոգեւոր այրեր, մշակույթի եւ արվեստի գործիչներ, գործարարներ, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների եւ համայնքային կառույցների ներկայացուցիչներ: Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Բաղդասարյանի ստեղծագործությունները իսպանացի հանդիսատեսին ներկայացրեցին հայ երաժիշտներ «Մոնսերատ Կաբալյեի» կոնսերվատորիայի դասախոս, Իսպանիայի Ռադիոյի եւ Հեռաստատեսության սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար Լեւոն Մելիքյանը, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, աշխարհահռչակ դաշնակահարուհի Սոֆիա Մելիքյանը, ինչպես նաեւ հայտնի իսպանացի երաժիշտներ` դաշնակահարուհի Իսաբել Էռնանդեսը, շեփորահար Բենջամին Մորենոն, ջութակահար Ալեքսանդր Տրոչինսկին եւ այլոք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---