Քուվեյթում տոնեցին Հայաստանի անկախության 20-ամյակը

Քուվեյթում տոնեցին Հայաստանի անկախության 20-ամյակը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Քուվեյթի «Մարինա» հյուրանոցի «Սալվա Սաբահ» սրահում տեղի ունեցավ Քուվեյթում ՀՀ դեսպանության կազմակերպած ընդունելությունը` նվիրված Հայաստանի անկախության 20-ամյա տարեդարձին:

Միջոցառմանը մասնակցեցին Քուվեյթի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Վալիդ ալ-Խուբեյզին, արտգործնախարարության, տեղական իշխանությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչներ, նախարարներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, տեղական լրատվամիջոցների, ինչպես նաև քուվեյթահայ համայնքի ներկայացուցիչներ:

Հյուրերին ուղղված իր ելույթում Քուվեյթում Հայաստանի դեսպանն անդրադարձավ Հայաստան- Քուվեյթ երկկողմ հարաբերությունների ներկա փուլին և ապագա ծրագրերին, կարևորեց Քուվեյթի հայ համայնքի դերն ու գործունեությունը երկու երկրների միջև համագործակցության էլ ավելի սերտացման և խորացման գործում:

Ընդունելությունը ուղեկցվեց քուվեյթահայ «Շաքե» պարախմբի ելույթներով և ժամանակակից հայ արվեստի ստեղծագործություններն ամբողջացնող ցուցահանդեսով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---