23 սեպտեմբերի 2011 - 11:59 AMT
2011-ին գյուղատնտեսության ոլորտում ռեկորդային բերքատվության մասին խոսք անգամ չի կարող լինել

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված պաշտոնական տվյալները գյուղատնտեսության վերաբերյալ Հայաստանի Արգրարագյուղացիական միության ղեկավար Հրաչյա Բերբերյանն անվանել է «ուռճացրած», քանի որ ընթացիկ տարում անցյալ տարվա նման առկա են մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծում են պահանջում: 2010-ի նույն շրջանի համեմատ այս տարի գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 21.3 տոկոս աճ (130 մլրդ 609.3 մլն դրամ): «2011-ին գյուղատնտեսության ոլորտում ռեկորդային բերքի մասին խոսք անգամ չի կարող լինել»,- ասել է նա:

Մասնավորապես, նրա կարծիքով, խոսքը գնում է խաղողի սնկային հիվանդությունների մասին, որի բերքն այս տարի 50 տոկոսով քիչ է լինելու հայտարարված ծավալներից` շուրջ 150-160 հազար տոննա: Բացի դրանից, կարկուտը նույնպես զգալիորեն վնասել է ծիրանի բերքը Արմավիրի մարզում, միաժամանակ Արարատի մարզում բերքը բավական հաջող է եղել` ընդհանուր բերքից 20 հազար տոննա: Ինչպես հաղորդել է Հրաչյա Բերբերյանը, այս տարի հաջողվել է հավաքել դեղձի ընդհանուր բերքի ընդամենը 50-60 տոկոսը, որի պատճառով դեղձի գինը չի իջել 1 կգ համար 300 դրամից: «Բերքի գնի վրա ազդել են նաև դիզելային վառելիքի բարձր գները»,- ասել է նա: 2011-ին արձանագրվել է կարտոֆիլի ցածր բերքատվություն, ինչին նպաստել է երաշտը:

Ագրարագյուղացիական միավորման ղեկավարը նաև նշել է, որ բերքատվության ցուցանիշների վրա ազդում են կրծողների դեմ ոչ արդյունավետ պայքարը, ինչպես նաև պարարտանյութի բարձր գները:

Այսօրվա դրությամբ մեկ պարկ ազոտային պարարտանյութը, որը ներկրվում է Վրաստանից, Հայաստանում արժի 8500 դրամ, իսկ Իրանից ներկրված պարարտանյութը` 9200 դրամ, իշխանությունների կողմից հայտարարված 7000 դրամի փոխարեն: