ՀԱԿ-ը Հայաստանի ներքաղաքական իրավիճակը քննարկել է եվրոպացի դեսպանների հետ

ՀԱԿ-ը Հայաստանի ներքաղաքական իրավիճակը քննարկել է եվրոպացի դեսպանների հետ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Եվրոմիության պատվիրակության ղեկավարի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Չեխիայի Հանրապետության, Լիտվայի, Էստոնիայի դեսպանների, ինչպես նաև Բուլղարիայի, Հունաստանի և Նիդեռլանդների դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտոնյաների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:

Ինչպես հայտնում է ՀԱԿ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում, դիվանագետների խնդրանքով, Լևոն Զուրաբյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված ներքին քաղաքական իրավիճակը, Հայաստանում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու` Կոնգրեսի պահանջները, երկխոսության առկախմանպատճառները, ընտրական գործընթացների նախապատրաստումը և ներկա փուլում Կոնգրեսի անելիքները: Զուրաբյանը շեշտել է, որ անցումը դեպի ժողովրդավարություն և Հայաստանում ազատ և արդար ընտրությունների անցկացումը հնարավոր է միայն եթե իշխանությունները ստիպված լինեն ընդառաջ գնալ հասարակության պահանջներին հզորհ անրահավաքային ալիքի ճնշման տակ:

Մեկ օր առաջ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը հանդիպել են Եվրախորհրդարանի պատգամավորների պատվիրակությանը` «ԵվրաՆեսթի» խորհրդարանական ասամբլեայի ղեկավար Քրիստիան Վիգենինին, արտաքին գործերի հանձնաժողովի անդամներ Իոաննիս Կասուլիդեսին և Անդրեյ Կովաչևին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը և ներքին քաղաքական զարգացումների և ընտրական գործընթացների նկատմամբ միջազգային լուրջ ուշադրության անհրաժեշտությունը: Լևոն Զուրաբյանը բարձրացրել է ընտրություններին 2000 միջազգային դիտորդներ ուղարկելու` Հայ ազգային կոնգրեսի առաջարկը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---