Շրջանառվող լուրերին հակառակ, ՀՀ Քննչական ծառայության ղեկավարի որդին կապ չունի Երևանում վնասազերծված ավազակախմբի հետ

Շրջանառվող լուրերին հակառակ, ՀՀ Քննչական ծառայության ղեկավարի որդին կապ չունի Երևանում վնասազերծված ավազակախմբի հետ

PanARMENIAN.Net - Առավոտյան Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած դեպքի մասին հայտնի են դարձել նոր մանրամասներ, համաձայն որոնց ավազակախմբի անդամ է ոչ թե ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի, այլ ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթևոսյանի որդին կամ եղբորորդին։ Շրջանառվում են նաև Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի և նախարարներից մեկի որդու անունները։ Թե որ նախարարի որդու մասին է խոսքը, դեռևս հստակեցվում է։

Այսօր Մյասինկյան պողոտայում ոստիկանությունը ձեռնարկել էր օպերատիվ միջոցառում, որի արդյունքում վնասազերծվել է 5 հոգուց բաղկացած ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող բանդա։ PanARMENIAN.Net ին հայտնել էին, որ բանդայի 4 անդամները ձերբակալվել են, իսկ մեկը դիմել է փախուստի, սակայն ընկել է ժայռից ու մահացել։ Բոլոր տղաները մեծահարուստների ու պաշտոտնյաների որդիներ են։

Սա ամենայն հավանականությամբ այն նույն բանդան է, որի մասին Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը օգոստոսի 23-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել էր. «Մայրաքաղաքում գործում է կայուն, զինված բանդա, որի բացահայտումը պետք է լինի առաջնային նպատակ»։ Բանդայի անդամները զինված մտնում էին տները, կապկպում տան անդամներին և թալանում։

Այսօր վաղ առավոտյան խցանված էր մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտան։ Ոստիկանության մամլո խոսնակի օգնական Արմեն Մալխասյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ «ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց վնասազերծելու համար ոստիկանությունը ձեռնարկել էր համապատասխան միջոցառումներ»։ Հարցին, թե արդյոք հաջողվել է վնասազերծել, թե ոչ և կոնկրետ ինչ հանցագործության մասին է խոսքը, Մալխասյանը պատասխանել էր, որ այս պահին լրացուցիչ տեղեկատվություն տալ չի կարող։ Նա ոչինչ չասաց նաև զոհերի մասին։ Մալխասյանը նշեց, որ Մյասնիկյան պողոտան արդեն բաց է երթևեկության համար: Ականատեսները նշում են, որ դեպքի վայրում տեսել են դիակ, շրջված ու վթարված մեքենաներ, բազմաթիվ ոստիկաններ ու ոստիկանական շներ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---