Հնդկաստանի Համակարգչային զարգացման կենտրոնը Հայաստանի դպրոցներում կբացի 72 համակարգչային սրահ

Հնդկաստանի Համակարգչային զարգացման կենտրոնը  Հայաստանի դպրոցներում կբացի 72 համակարգչային սրահ

PanARMENIAN.Net - Հնդկաստանի Համակարգչային զարգացման կենտրոնը համաձայնագիր է կնքել Հնդկաստանի Արտաքին գործերի նախարարության հետ Հայաստանի դպրոցներում համակարգչային լսարաններ ստեղծելու համար։ Այս մասին հաղորդում է Times of India-ն։

Համաձայնագիրը կնքվել է Եվրասիայի բաժնի քարտուղար Աջայ Բիսարիայի և Հնդկաստանի համակարգչային զարգացման կենտրոնի գործադիր տնօրեն Ռաջաթ Մունայի կողմից։ Հայաստան համահայկական հիմնադրամն իր հերթին աջակցում է Հայաստանի կառավարությանը՝ Տավուշի մարզում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում։

Ծրագրի նպատակն է արդիականացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման գործընթացը և տրամադրել համապատասխան սարքավորումներ 19 քաղաքային և 53 մարզային դպրոցներին։ Ակնկալվում է, որ ավելի քան 15 000 դպրոցականներ կօգտվեն այդ 72 համակարգչային լսարաններից։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---