23 սեպտեմբերի 2011 - 15:02 AMT
Թուրքիայի նախագահն Ադրբեջանի խոսնակի հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորման գործընթացը

Թուրքիա կատարած պաշտոնական այցի ժամանակ Ադրբեջանի միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ, հայտնում է 1news.az-ը:

Ըստ աղբյուրի, Գյուլը Օքթայի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորման գործընթացը:

ՄԱԿ-ի ԳՎ 66-րդ նստաշրջանում իր այսօրվա ելույթում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ հայտարարել է, որ «Թուրքիան սատարում է Ադրբեջանի դիրքորոշմանը ղարաբաղյան կարգավորման հարցում»: