Հայկական մրգային գինիներին դուր է գալիս համաշխարհային շուկայի լոյալությունը

Հայկական մրգային գինիներին դուր է գալիս համաշխարհային շուկայի լոյալությունը

PanARMENIAN.Net - Կոնյակի արտահանմանը բաժին է ընկնում Հայաստանում արտադրվող ալկոհոլային արտադրանքի 93 տոկոսը, սեպտեմբերի 23-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: «Միաժամանակ 93 տոկոսից 92-ը բաժին է ընկնում ԱՊՀ շուկային, այդ շուկային բաժին է ընկնում նաև հայկական գինու արտահանման 65-70 տոկոսը»,- ասել է գինեգործը:Այդ առումով Ավագ Հարությունյանը նշել է, որ վերջին հաշվով, կոնյակի , գինու և օղու արտահանման կառուցվածքում վերջին 10 տարում իրական փոփոխություններ չեն եղել: «Առաջիկա ամիսներին հնարավոր է մի քիչ ավելանա գինու արտահանման ծավալը, ընդ որում մրգային գինու, մասնավորապես, նռան»,- ասել է նա:

Դրան նպաստում է համաշխարհային շուկայի պահանջարկը, ինչը ստիպում է Հայաստանին զբաղվել մրգային գինու արտադրությամբ, քանի որ ավելի լոյալ է վերահսկողության դաշտը, որտեղ կեղծման հավանականությունը զգալիորեն մեծ է խաղողի գինիների նկատմամբ վերահսկողության համեմատ: «Դա ձեռնտու է մեր արտադրողներին, քանի որ նրանք իրենց այստեղ ազատ են զգում և արտահանում են մրգային գինիները»,- ասել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---