Հայաստանին հաջողվում է պահպանել ռազմական բալանսն Ադրբեջանի հետ ավելի սակավ միջոցներով

Հայաստանին հաջողվում է պահպանել ռազմական բալանսն Ադրբեջանի հետ ավելի սակավ միջոցներով

PanARMENIAN.Net - Հայաստանի համար պարտադիր չէ նույնպիսի ու նույն քանակության զենք գնել, ինչ Ադրբեջանը, որի բանակի առջև հարձակողական խնդիրներ են ծառացած: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: «Երկրի ռեսուրսները սահմանափակ են և մենք բնականաբար չենք կարող թույլ տալ մեզ գնել այն ամենն, ինչ կցանկանայինք, ցանկացած քանակով»,-նշել է նա:

Ըստ նրա, Ադրբեջանի հետ ռազմական հավասարակշռության պահպանման գործում Հայաստանը որդեգրել է ասիմետրիկ պատասխանի ռազմավարությունը: Ջամալյանն այդ առնչությամբ նշել է, որ Հայաստանի խնդիրն է այժմ չեզոքացնել հակառակորդի ուժեղ կողմերն ավելի սահմանափակ միջոցոներով: Որպես հաջողված օրինակ Ջամալյանը նշել է հայկական ՀՕՊ, որի շնորհիվ չեզոքացված է Ադրբեջանի առավելությունը ավիացիայի ոլորտում: «Ադրբեջանական ավիացիան այսօր փաստորեն զրկվել է գործելու հնարավորությունից…Ավիացիայի կիրառումը Արցախի մարտական գործողությունների թատերաբեմում խիստ սահմանափակ է զենիթահրթիռային համալիրների առկայության պատճառով»,-հայտարարել է նա: Փորձագետը հավելել է նաև, որ, անշուշտ, ապագայում, երբ հնարավորությունները կավելանան, ցանկալի կլինի հզորացնել նաև ՌՕՈւ-ն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---