Ռուսաստանում ուզում են թույլատրել կանեփի մշակումը

Ռուսաստանում ուզում են թույլատրել կանեփի մշակումը

PanARMENIAN.Net - Պետական հակաթմրամիջոցային հանձնաժողովը սեպտեմբերի 28-ին կդիտարկի Ռուսաստանում գյուղատնտեսական և արդյունաբերական գործածման համար ոչ թմրադեղային կանեփի մշակման թույլտվության հարցը: Այդ մասին հաղորդում է Թմրադեղերի շրջանառության վերահսկման դաշնային ծառայության (ԹՎԴԾ) կայքը: «Անհրաժեշտ է տարբերել թմրանյութ պարունակող կանեփը և կանեփի գյուղատնտեսական ոչ թմրադեղային կուլտուրան: 60-ական թվականներին մեր երկրում այդ տարբերակումը չի եղել, և այդ ժամանակվա հայտնի որոշումների արդյունքում ոչնչացվել է գյուղատնտեսության առաջատար ճյուղերից մեկը»,- ասվում է ԹՎԴԾ կայքում:

Այժմ Ռուսաստանի տարածքում ցանկացած տեսակի կանեփի մշակումն արգելված է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---