
Գլոբալ հակաահաբեկչական համաժողովի առաջին նիստը Նյու Յորքում գլխավորել են Թուրքիայի ԱԳ նախարար Ահմետ Դավութօղլուն և ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:
Համաժողովի առաջին նիստում ցուցադրվել է աշխարհը ցնցած ահաբեկչական ակտերի մասին պատմող տեսաշարք: Իսկ Հիլարի Քլինթոնը, թվարկելով ահաբեկչական կազմակերպությունները, նշել է նաև Քրդական բանվորական կուսակցությունը (PKK):
Գլոբալ հակաահաբեկչական համաժողովը ձևավորվել է վերջերս` Թուրքիայի և ԱՄՆ-ի համանախագահությամբ: Համաժողովի կազմի մեջ մտնում են 30 պետություններ: