Արցախի բոլոր զորամասերում իրականացվելու է «Skype-ը զորամասերում» ծրագիրը

Արցախի բոլոր զորամասերում իրականացվելու է «Skype-ը զորամասերում» ծրագիրը

PanARMENIAN.Net - 2012-ին Արցախի բոլոր զորամասերում մեկնարկելու է «Skype-ը զորամասերում» ծրագիրը։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց Արցախի կրթական հիմնադրամի տնօրեն Վլադիմիր Գրիգորյանը։ Ծրագրի նպատակն է զինվորների և նրանց հարազատների համար օնլայն ռեժիումով հանդիպումներ կազմակերպել։ Ըստ նրա ծրագիրը սկիզբ է առել դեռևս 2010-ի սկզբին։

«Ստեփանակերտի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնն իր նոթբուքերով էր իրականացնում այս ծրագիրը։ Սակայն, այն պարբերաբար դադարեցնում էր գործունեությունը։ Այսօր արդեն կա Արցախի կառավարության որոշում, ըստ որի ծրագիրը 2012-ից մշտապես գործելու է»,-ասաց Վլադիմիր Գրիգորյանը։

Ծրագրի իրականացման համար Արցախի ներդրումային հիմադրամը 16 000 դոլարի վարկ է տրամադրել՝ շարժական համակարգչային կենտրոնի ստեղծման համար, որն ապահովված է լինելու ամենագնաց ավտոմեքենայով և 10 նոթբուքով։

Վլադիմիր Գրիգորյանի խոսքով՝ Արցախի ինտերնետ մատակարարները ի վիճակի չեն Արցախի ողջ տարածքն ապահովել ինտերնետով։ Այդ իսկ պատճառով Արցախի կրթական հիմնադրամը պայմանագիր է կնքելու ռուսական ինտերնետ մատակարարի հետ արբանյակային ուղիղ կապի հասանելություն ձեռք բերելու համար։

«Թուրքական մատակարարներն իհարկե ավելի ցածր գին էին առաջարկում, բայց մենք հրաժարվեցինք թուրքական ընկերության ծառայություններից։ Ընտրված մատակարարից մենք կունենանք առնվազն 20Մբ/վ արագությամբ ինտերնետ։ Նաև նախատեսում ենք զինվորների հետ աշխատելու փորձ ունեցող, սակայն զորացրված մեկ կամ երկու սպայի ընդունել աշխատանքի»,- ավելացրեց Վլադիմիր Գրիգորյանը։

Նրա խոսքով, մինչ այժմ կրթական հիմնադրամը կազմակերպել է զորամասերում մի շարք դասընթացներ՝ ինչպես օգտվել համակարգչից և ինտերնետից։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---