Արցախի նախագահը պատվավոր կոչումներ է շնորհել ֆիզկուլտուրայի և սպորտի ոլորտի մասնագետների

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Ըստ հրամանագրի` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի վաստակի համար և մասնագիտական տոնի կապակցությամբ Արցախի Հանրապետության պատվավոր կոչումներ են շնորհվել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Միրզոյանին, ով «Արցախ» կամավոր մարզական ֆիզկուլտուրային ընկերության հանրապետական խորհրդի նախագահն է։

Պատվավոր կոչումներ են շնորհվել նաև Ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատողներ Սերժիկ Ղուկասյանին, ով Արցախի Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմի սպորտի գծով գլխավոր մասնագետն է և Գրիգորի Մարտիրոսյանին, ով Արցախի Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմի սպորտի գծով գլխավոր մասնագետն է։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---