Լևոն Զուրաբյանը ժողովրդին կոչ է արել պատրաստվել քաղաքացիական անհնազանդության քարոզարշավին

Լևոն Զուրաբյանը ժողովրդին կոչ է արել պատրաստվել քաղաքացիական անհնազանդության քարոզարշավին

PanARMENIAN.Net - «Ժողովրդին կոչ եմ անում պատրաստվել քաղաքացիական անհնազանդության համազգային շքերթին»,- Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ հայտնել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով, մարտին, երբ ՀԱԿ-ը ժողովրդին կոչ արեց պատրաստվել համաժողովրդական անհնազանդության քարոզարշավին, և տեսնելով ժողովրդական վճռականությունը, իշխանությունները ստիպված էին զիջումների գնալ և երկխոսություն սկսել Կոնգրեսի հետ: Նա հավելել է, որ իշխանություններն այժմ, տեսնելով, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ միջազգային ճնշում չկա և ենթադրելով, որ երկրում ներքաղաքական ճնշումը նվազել է, կանգ են առել քաղաքական երկխոսության ճանապարհի կեսին և հրաժարվել հետագա զիջումներից: Նրա խոսքով, իշխանություններն ուզում են համոզվել, թե արդյոք ՀԱԿ-ը կկարողանա կրկին ժողովրդական զանգվածներ հավաքել հրապարակում: «Մենք ընդունո'ւմ ենք այդ մարտահրավերը: Մենք պատրաստենք ապացուցելու վարչակարգին, որ մեր պայքարը չի ավարտվել միայն քաղբանտարկյալների և Ազատության հրապարակի ազատմամբ: Արդյո՞ք մենք պատրաստ ենք հանուն մեր նպատակների իրականացման պայքարել մինչև վերջ»,- հարց է տվել Զուրաբյանը ժողովրդին: Նրա այդ խոսքերն ուղեկցվում էին ամբոխի գոչյուններով` «ԱՅՈ', ԱՅՈ', ԱՅՈ'»:

Այժմ հրապարակում մի քանի հազար մարդ կա:

9  23.09.11 - Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---