Կոնգրեսն ավելի հաճախակի և բազմամարդ միտինգային քաղաքականություն է սկսում

Կոնգրեսն ավելի հաճախակի և բազմամարդ միտինգային քաղաքականություն է սկսում

PanARMENIAN.Net - ՀԱԿ-ը իշխանությունների դեմ պայքարի նոր փուլ է սկսում: Այդ մասին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում հայտնել է Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքով` ՀԱԿ-ը փորձում էր քաղաքական ճգնաժամը լուծել քաղաքակիրթ մեթոդներով, սակայն, ինչպես նշել են ամերիկյան դիվանագետներն իրենց հեռագրերում, որոնք հրապարակվել են WikiLeaks-ի կողմից, «Սերժ Սարգսյանը երբեք որևէ զիջում չի կատարի առանց ճնշման»: Տեր-Պետրոսյանը հայտնել է նաև, որ եթե Սերժ Սարգսյանն ու նրա վարչակարգը միայն ճնշման լեզուն են հասկանում, ապա Կոնգրեսն ավելի հաճախակի և բազմամարդ միտինգային քաղաքականություն է սկսում և իշխանություններին նոր պահանջներ առաջադրում:

ՀԱԿ-ի առաջին պահանջն է մինչև տարվա վերջ երկրում անցկացնել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ, երկրորդը` ՀՀ Ընտրական օրենսգրքում կատարել ՀԱԿ-ի առաջարկած զգալի փոփոխությունները: Կոնգրեսի երրորդ պահանջը մոտակա երեք ամսում 2008թ. մարտի մեկի դեպքերի բացահայտումն ու մեղավորների պատժումն է, չորրորդը` ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելը և ՀԱԿ-ի բոլոր յոթ ակտիվիստների քրեական գործերի վարույթների դադարեցումը: Կոնգրեսը պահանջում է նաև վերացնել փողոցային առևտրի վրա դրված արգելքն ու դադարեցնել կրպակների ապամոնտաժումը: ՀԱԿ-ի յոթերորդ պահանջն է դադարեցնել Երևանի քաղաքաշինական դեմքի այլանդակումը և մայրաքաղաքում բարձրահարկերի շինարարությունը: Հայ ազգային կոնգրեսը իշխանություններից պահանջում է նաև արգելել պաշտոնյաներին դատական հայցերով հետապնդել ԶԼՄ-ներին: Ընդ որում, Լևոն Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ թեև ամենագլխավորը առաջին երկու կետերն են, «մենք մաքսիմալիստներ չենք և պատրաստ ենք իշխանությունների խելամիտ փոխզիջումային առաջարկներին»:

9  23.09.11 - Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---