Հայ ազգային կոնգրեսի հաջորդ հանրահավաքը կկայանա սեպտեմբերի 30-ին

Հայ ազգային կոնգրեսի հաջորդ հանրահավաքը կկայանա սեպտեմբերի 30-ին

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի հաջորդ հանրահավաքը կկայանա սեպտեմբերի 30-ին: Այդ մասին Կոնգրեսի հանրահավաքի ժամանակ հայտնել է Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը: «Ուզում եմ ոչ թե խնդրել, այլ հանձնարարել ձեզ բոլորիդ, որպեսզի հաջորդ հանրահավաքին յուրաքանչյուրդ ձեր հետ առնվազն հինգ մարդ բերեք»,- ասել է նա: Նա վստահեցրել է ժողովրդին, որ հաջորդ հանրահավաքի ժամանակ ընդդիմության կողմնակիցները կտեսնեն «բեկումնային իրադարձությունների հավաստիացումը»: Հարկ է նաև նշել, որ իր ելույթում, ինչպես և սեպտեմբերի 9-ին կայացած հանրահավաքի ելույթում, ՀԱԿ-ի առաջնորդը զգալի տեղ է հատկացրել WikiLeaks-ի հրապարակումներին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---