24 սեպտեմբերի 2011 - 10:12 AMT
ANCA-ն մտադիր է բոլոր ջանքերը գործադրել վիրահայ համայնքին աջակցելու համար

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) ներկայացուցիչները Քեն Խաչիկյանի գլխավորությամբ այցելել են Թբիլիսի:

«Դա լավ հնարավորութուն էր բաց քննարկումներ անցկացնելու համար պաշտոնյաների հետ Ջավախքում և Թբիլիսիսում հայերի վիճակի մասին»,-ասել է Քեն Խաչիկյանը:

Ըստ Խաչիկյանի, ANCA-ն մտադիր է առաջիկայում քննարկումներ կազմակերպել ԱՄՆ Կոնգրեսում՝ ԱՄՆ, Վրաստանի ու վիրահայ համայնքի միջև կապերն ամրապնդելու նոր ուղիներ գտնելու նպատակով:

Հայ Դատի ներկայացուցիչները հանդիպել են Վրաստանի ԱԳ նախարար Գրրգոլ Վաշաձեի, մշակությի նախարար Նիկոլոզ Ռուռուայի, ինչպես նաև այլ պաշտոնյաների հետ:

Բացի այդ, ANCA անդամները հանդիպել են ԱՄՆ տեղական ներկայացուցիչների, մասնավորապես, Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսի հետ, USAID առաքելության ու «Հազարամյակի մարտահարվերներ» կորպորացիայի ներկայացուցիչների հետ:

ANCA-ն կշարունակի բանակցությունները ՀՀ, Վրաստանի ու ԱՄՆ կառավարությունների հետ՝ բարելավելու համար Վրաստանի հայ համայնքի վիճակը, գրում է Asbarez-ը: